|
«Հայաստանը կարող է շատ լավ և արժանապատիվ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների, նույնիսկ հարևանների հետ։ Մենք կարող ենք այնպես անել, որ Հայաստանը վերադարձնի հարգանքն այլ երկրների կողմից, թե չէ մեզ փայ-փայ են անելու իրար մեջ»,- Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Պրոբլեմը մեր ժողովրդի մեջ չէ, մեր պետության մեջ չէ, պրոբլեմը «խոզ խանձողի» մեջ է։ Բանաձևը շատ պարզ է․ չկա Նիկոլը՝ չկա պրոբլեմ, չկա Նիկոլ՝ չկա պատերազմ, չկա ճգնաժամ, չկա ազգային նվաստացում։ Ուրեմն ազատվենք այդ չարիքից, ազատվենք Ալիևի մարզպետից»,- ընդգծել է Քոչարյանը։ Դիտեք նաև՝ *** «Ադրբեջանը կարիք չունի ո՛չ բանակ ուժեղացնելու, ո՛չ պետական ինստիտուտներ պահելու, որ ռազմավարություն մշակի և իրականացնի, իրեն պետք է, որ իր ամենամարտունակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանը լինի Հայաստանի ղեկավար, ու իրենք ամեն ինչ անում են դրա համար»,- այս մասին այսօր Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Իսկ մեր հակազդեցությունը պետք է լինի Ադրբեջանի ամենամարտունակ զենքը չեզոքացնելը՝ հունիսի 7-ի ընտրություններում»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։ |
«Չկա Նիկոլը՝ չկա պրոբլեմ․ ազատվենք Ալիևի մարզպետից»․ Ռոբերտ Քոչարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


