▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Civic-ը և նրա լրագրողներն ասոցացվում են ոչ թե լրագրության, այլ իշխանության պրոպագանդայի հետ». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Լրագրողի դեմ ցանկացած բռնություն դատապարտելի է: Այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող:
Բայց Civic կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ կապված միջադեպն ավելի բազմաշերտ անդրադարձի անհրաժեշտություն ունի:
Բանն այն է, որ Civic-ը և նրա լրագրողներն արդեն շատ վաղուց ասոցացվում են ոչ թե լրագրության և ԶԼՄ-ների, այլ իշխանության և նրա պրոպագանդայի հետ:
Իհարկե, այս դեպքում նույնպես Դավիթ Լևոնյանի դեմ բռնությունն արդարացում չունի և մեծ հաշվով՝ այդ միջադեպի ֆետիշացումը միավորներ է ավելացնում հենց իշխանության ակտիվում ու անհարմար վիճակի մեջ է դնում ընդդիմությանը:
Բայց կա մի նրբություն:
Երբ այս կայքը կամ նույն լրագրողը, թերևս՝ քաղաքական իշխանության պատվերով, անբարո արշավ են սկսում Բագրատ Սրբազանի դեմ ու ակնհայտորեն անպատիժ են մնում ու նրանց դեմ քրեական հետապնդում չի հարուցվում կեղծ մատնության հատկանիշներով, ապա իրավական այս «բեսպրեդելը», վաղ թե ուշ, բումերանգի էֆեկտով արձագանք է ունենալու:
Հենց դա էլ տեղի է ունեցել, ինչը մեծ հաշվով՝ իշխանության ագրեսիվ քաղաքականության, մեդիատեռորի, զոռբայության ու դրա հետևանքների մասին է:
Այլ խնդիր է, որ այլ որակ ունեցող ընդդիմությունը կգերադասեր «համարժեք» պատասխան չտալ իշխանության պրոպագանդային՝ առաջին պլան բերելով ոչ թե բռունցքը, այլ քաղաքական բովանդակությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more