Չի լինի, չի լինի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ–ի մասին
Դիտեք նաև՝
|
«Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում: Այսինքն՝ կառավարության անդամների՝ փոխվարչապետեր և նախարարներ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում է, որ տեղի կունենան: *** |
|
«Այս պահին պլանը հետևյալն է․ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի համակարգում, և հաջորդ փուլում առաջնային կարգով նաև 63 տարեկան թոշակառուները կներառվեն ծրագրի մեջ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը։ «Համակարգը լավ է գործել։ Լուրեր էին տարածվում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է։ Դրա նպատակն այն էր, որ մարդկանց հոսքերն էականորեն մեծանան և համակարգը կոպալսի ենթարկվի: Մարդկանց հոսքերն էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց, ինչը շատ լավ է»,- նշեց Փաշինյանը: *** |
|
Այսօր ճեպազրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Օրդուբադում տեղի ունեցած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնում պահանջներ են ներկայացվել ՀՀ-ին, բայց ո՛չ ՀՀ վարչապետն է արձագանքել, ո՛չ ԱԳՆ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Դա ընդունելի չէ, բայց մյուս կողմից՝ ես դրա պատճառահետևանքային կապերը գիտեմ։ Նույն կերպ ընդունելի չէ Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը ՀՀ-ում»։ «Պետք է երկկողմ դադարեցվի․ ՀՀ-ում էլ պետք է դադարեցվեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»,- հավելեց Փաշինյանը։ Դիտեք նաև՝ Ադրբեջանական ինտերնետ տրաֆիկի տարանցումը մեր երկրի տարածքով չի կարող Հայաստանը կախվածության մեջ գցել և անձնական տվյալների խնդիր առաջացնել. Նիկոլ Փաշինյան «Ընդհանրապես զարմանալի է, քանի որ սովորաբար տրանզիտը ոչ թե տրանզիտի երկրին է կախվածության բերում, եթե նման բան կա, այլ տրանզիտի վերջնական կետին է կախվածություն բերում, և սա պարզ տրամաբանություն է, բայց եթե կախվածություն կա։ Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա` ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի մեր տնտեսական, քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը մեծանում է։ Ով նման բան է ասում, ուզում է, որ Հայաստանը լինի կոնֆլիկտի փակուղի»։ ՀՀ վարչապետը նշեց` Հայաստանը խաղաղության խաչմերուկ է և հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ինչքան հնարավոր է` շատ մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երթուղիներ, օդային գծեր պետք է անցնեն, քանի որ դա է խաղաղության և անվտանգության երաշխիքը։ *** «Բոքսի տանձիկ եք դառնալու» խոսույթը նորմալ համարո՞ւմ եք. լրագրողը Փաշինյանից խնդրեց կարծիք արտահայտել հունիսի 23–ին Երևանի ավագանու ՔՊ–ական անդամների այս արտահայտության և Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։ ՀՀ վարչապետի պատասխանը` տեսանյութում. |


