Երեկ հայտնել ենք, որ հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները դերասանուհու վիճակը գնահատում են շատ ծանր։
ՄեդիաՀաբը գրում է, որ Արամյանի դուստրը` Էլլեն Գասպարյանը, նոր մանրամասներ է պատմել մոր առողջական վիճակի մասին:
««Մաման շատ վատ ա, ռեանիմացիայում ա, օրգանները ատկազ են տալիս, թվվածինն էլ չի հասնում ուղեղ»,- պատմեց նա:
Դստեր խոսքով` մայրը չի կարողանում ուտել, խոսել, հասկանալ, պատասխանել, աչքերը բացել:
«Միայն զգում ենք, որ կա´մ դիսկոմֆորտի մեջ ա, կա´մ ցավի, մեկ-մեկ էլ անհասկանալի բառեր է փորձում ասել»,- նշեց դերասանուհու դուստրը»:
Դիտեք նաև՝


