▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ կառավարական կաբինետներում փոփոխություններ կլինեն

«Ժողովուրդ» օրաթերթի` կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը կառավարական կաբինետներում փոփոխություններ սկսի. տարբեր պաշտոնանկություններ ու նշանակումներ են սպասվում:

Մեր աղբյուրները նշում են, որ անհամբեր սպասում են նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որտեղ վարչապետը պետք է հանդես գա կոնկրետ ուղերձներով. դրանք վերաբերելու են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ադրբեջանի հոխորտանքներին, թե պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, ինչպես նաև առաջիկա իր անելիքներին:

Կառավարությունից փոխանցեցին նաև, որ պետք է վերջնական որոշում կայացվի, թե Հայաստանը կմասնակցի՞ արդյոք Բաքվում կայանալիք COP 29-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more