▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգործող ռեստորանի մոտ անչափահասի են դանակահարել. կասկածյալին արդեն գտել են

Հունվարի 4-ին՝ ժամը 3․50-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտենի գյուղի անչափահաս մի բնակիչ։

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նույն օրը Արտենի գյուղի չգործող ռեստորանի հարեւանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն եւ ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ անչափահասը դանակահարվել է։

Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները ճշտեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը եւ բացատրական աշխատանք ձեռնարկեցին։

Արդյունքում՝ կասկածյալը հունվարի 5-ին ներկայացավ ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more