|
Քննարկվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը: «Չգիտեմ՝ իմ թոռների երեխեքը կտեսնե՞ն ԵՄ անդամակցության թեկնածության հարցը, բայց մի բան հաստատ է՝ էս նախաձեռնությունը պատմության մեջ մնալու է նրանով, որ նախաձեռնող խումբ է ստեղծվել, և ցանկություն է հայտնել անդամակցել մի կազմակերպության, որը գոյություն չունի: Սեպտեմբերի 5-ին դիմում եք ներկայացրել ԿԸՀ, օրեր հետո նամակ եք գրել, որ նախագծում սպրդել է վրիպակ ու Եվրոպայի միության փոխարեն առաջարկել եք փոխել՝ Եվրոպական միություն: Զավեշտն այն է, որ ձեր բլանկի վրա մնացել է նույնը՝ Եվրոպայի միությանը ՀՀ անդամակցության»,- դիմելով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյլանյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Զեյնալյանն ասաց. «Ձևաթուղթը՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին է, ձեր ձեռքի տակ հնացած տվյալներ են: Վրիպակը սպրդելուց հետո, բոլոր փաստաթղթերում տեղ է գտել ճշգրիտ անվանումը»: |
«Չգիտեմ՝ թոռներիս երեխեքը կտեսնե՞ն ԵՄ անդամակցության թեկնածության հարցը»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


