▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ՝ ինչ կանի ինձ Եվան այս նկարի հրապարակման համար, բայց…

Հաղորդավար Վրույր Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր Եվա Ռիվասի ծննդյան օրն է։

Չգիտեմ ինչ կանի ինձ Եվան՝ էս նկարի հրապարակման համար, բայց էսօր ինձ ամեն ինչ կարելի է… Ցանկացած արտիստ, որ բեմի վրա է, սեփական դրաման ունի՝ վայրիվերումներով ու ճակատագրի անակնկալներով։ Եվան էլ։ Աննկարագրելի էմոցիոնալ մարդ, բայց միշտ զգուշավոր քայլերով, անասելի նվիրված ԸՆԿԵՐ, որ ամենախիստը կարող է լինել ու ամենաքննադատողը, բայց ամենաարագ հասնողն ու օգնողը, աշխարհի ամենաբարդ կինն ու ամենապարզ կանացիությունը՝ հոգատար ու նվիրված… Եվայի հետ առաջին հարցազրույցս արել եմ 18 տարեկանում, ու չէի էլ մտածում, որ մի օր այսքան կմտերմանանք, բայց արի ու տես…Ես իսկապես քիչ հաջողակներից եմ, որ նման ընկեր ունեմ, ու տխուր թե ուրախ պահերին ես կարող եմ միշտ դիմել նրան… Շնորհավոր ծնունդդ Եվս, ամենակարևոր ու լավագույն հաղթանակները դեռ առջևում են, ու դեռ երկար ենք միասին տոնելու ձեռքբերումներդ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more