▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանն ու վիրավորում հայ ժողովրդին»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանը, վիրավորում հայ ժողովրդին, Արցախի մեր կյանքը «սեպարատիզմ» ու մեր հայրենակիցներին՝ «հանցագործներ» անվանելով, ստեր փչելով իր հանցագործությունների ու «խաղաղության» մասին, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում, իսկ մյուս կողմից հայ ոստիկանները թույլ չեն տալիս մեզ մոտենալու համալիրին և մեր ձայնը բարձրացնելու մեր իրավունքների ու իրականության մասին:
Ահա սա է «խաղաղությունը»՝ մեր արյան, արժանապատվության, իրավունքների ու արդարության հաշվին՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more