▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը

Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը։

Քրեական հեղինակությունը, տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ, հայտնում են ՔԿ–ից։ 

Հ.Մ.-ի քույրը դիմել է քրեական հեղինակություն Ս.Հ.-ին, ով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը:
Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին: 

Գ.Մ.-ն (Գևորգ Մելիքյան) ձերբակալվել է, իսկ Ս.Հ.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Գևորգ Մելիքյանին ոստիկանությունը ձերբակալել էր նաև այս տարվա ապրիլին․ մանրամասներն՝ այս հղումով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more