▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:
Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»։

***

Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։

ABC media-ն է գրում ու նշում, որ  զրուցել է գեներալի տիկնոջ՝ Համեստ Երիցյանի հետ։

«Ըստ նրա, քննչական կոմիտեից, առավոտյան 9.30-ի սահմաններում այցելել են նրանց տուն ու ասել, որ ձերբակալելու հրաման ունեն։ Տիրան Խաչատրյանը տեղում ծանոթացել է մեղադրանքին ու կնոջն ասել, որ խոսքը 44-օրյա պատերազմին է վերաբերում.

«Ես չեմ հասկանում, ինչ մեղադրանքի մասին է խոսքը։ Միգուցե, որ չի զոհվել, դրա համար են մեղադրում»։

Իսկ Տիրան Խաչատրյանի փաստաբանի խոսքով, ամեն ինչ տանում են դեպի կալանքի ու ամենայն հավանականությամբ օրվա վերջում գեներալին կկալանավորեն»,-գրում է սկզբնաղբյուրը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more