▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ՝ ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով. Միքայել Սրբազանի կոչը վաղարշապատցիներին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից ուղերձով է հղել. «Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ,
լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։

Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի։ Աստված պահապան ձեզ և բոլորիս
13․11․25
140-րդ օր ապօրինի ազատազրկման»:

Դիտեք նաև՝

***

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more