▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր տղան չի ծառայել», «Այո՛, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո համեմատ»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ճեպազրույցի ժամանակ մեջբերելով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսանի հայտարարությունը, որ բանակում զորքը շաբաթը մեկ է լողանում, լրագրողը հարցրեց․ «Խնդիրն առկա՞ է»։ «Ափսոս, որ դու չես ծառայել, այնպիսի խնդիրներ են եղել․․․»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը։ «Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, Արարատ Միրզոյանը, Վահան Կոստանյանը, ձեր տղան էլ չի ծառայել»,-նշեց լրագրողը։ «Այո՛, դիմեք Գլխավոր դատախազություն»,- պատասխանեց Քոչարյանը։ Դիտարկմանը, թե՝ դուք էլ դիմեք, ՔՊ-ականն ասաց․ «Ես ձեզ նայում եմ՝ արդեն հասկանում եմ, որ դուք պիտի չծառայեք, ինչի մասին եք խոսում։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո համեմատ»։ «Բա ինչո՞ւ չի ծառայել»,- լրագրողի հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց․ «Դու նրա գիտելիքների չափ որ ունենայիր, դու էլ չէիր ծառայի»։

***

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք` իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի- Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերն են։ Փաստորեն, սույն պարոնի կարծիքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած բոլոր տղաները՝ սպա, թե զինվոր, ցածրակարգ տղաներ են։ Հանրային հարթակում վիրավորական արտահայտություններին ու հայհոյանքներին դեմ եմ, բայց անգամ ինձ համար համարյա անհնար է դառնում սրա ու սրա տերերի նկատմամբ վերաբերմունքում զսպվածություն ցուցաբերել։ Այս տեսակը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին»։

***

«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ և, բնականաբար, դժվար թե ինքն ինձ հետ կոնտակտ ունենար»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե «Անդրանիկ Քոչարյանն անձնական ամբիցիաների պատճառով տապալել է իր նախագիծը»։ «Ես այստեղ չէի, մթության քողի տակ փորձեցին արտահերթ նիստ անել և չարեցին, թող անեին։ Բայց եկա և պարզվեց, որ իր կողմից շրջանառության մեջ դրված այս նախագիծը շատ խնդրահարույց է։ Ֆրակցիան, նաև ինքը դեմ է քվեարկել, որի մասին ես այսօր հիշեցրի։ Ես պատմության մեջ առաջին անգամ եմ տեսնում, որ մարդ իր նախաձեռնությանը դեմ քվեարկի»,- շարունակել է Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողովում լարված քննարկում է տեղի ունեցել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ:

info@asekose.am/095519696
Հասարակություն more