▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների լիգայի նվաճման ճանապարհով․ Советский спорт-ի անդրադարձը Թիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը տեղափոխվում է Սերբիայի առաջատար ակումբ «Ցրվենա Զվեզդա»։ Ակնկալվում է, որ նա կստորագրի պայմանագիր մինչև 2028 թվականը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 2.2 միլիոն եվրո։ Այս առիթով Советский спорт-ը հոդված է հրապարակել հայ ֆուտբոլիստի վերաբերյալ։

2023/24 մրցաշրջանում Թիկնիզյանը փայլուն ելույթներ ունեցավ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում (ՌՊԼ) անցկացնելով 9 արդյունավետ գործողություն (6 գոլ, 3 գոլային փոխանցում)։ Սակայն ձմռանից հետո նրա խաղաժամանակը կրճատվեց, և նա կորցրեց հիմնական կազմի տեղը։ Մայիսին Թիկնիզյանը բարձրաձայնեց իր դժգոհությունը՝ նշելով, որ իրեն զգում է «վերջին աղբի պես» և ցանկանում է փոխել ակումբը։

Ի սկզբանե «Զենիթը» հետաքրքրություն ցուցաբերեց Թիկնիզյանի նկատմամբ, սակայն կողմերը չհամաձայնեցին ֆինանսական պայմանների շուրջ։ Այժմ Թիկնիզյանը մեկնում է Սերբիա՝ միանալու «Ցրվենա Զվեզդային», որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։

«Ցրվենա Զվեզդայում» նրա հիմնական մրցակիցը կլինի Էբենեզեր Աննանը, ով կայուն տեղ ունի մեկնարկային կազմում։ Այդուհանդերձ, Թիկնիզյանի բարձր տրանսֆերային արժեքը և առաջիկա նախապատրաստական շրջանը նրան լավ հնարավորություններ են ընձեռում պայքարելու հիմնական կազմի տեղի համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more