▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ տգիտությանը»․ Բագրատ Սրբազան

«Երբեք չմտածեք, որ այս մարդիկ անպարտելի են։ Վերջն է հասել այս մարդկանց՝ վերջավորությունը։ Էնքան սնանկ, դատարկված են թե մտքով, թե հոգով, որ միայն իրենց ֆիզիկական ներկայությունը պահելու համար են պայքարում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ նպատակը մեկն է՝ հեռացնել չարիքի իշխանությունը։ Սրբազանն անդրադարձել է նաև օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «ազգ-նահատակ» արտահայտությանը։ «Չեմ ուզում մանրամասնել, անդրադառնալ այդ տգիտությանը, բայց նահատակության գաղափարը սուրբգրային, աստվածային և աստվածաշնչյան է, երբ որևէ մեկը կամ հավաքականությունը կարող է ինքնազոհաբերվել արժեքների համար։ Դա հաղթանակող ազգի կոնցեպտ է․ նահատակությունը հաղթանակի մասին է և ոչ թե պարտության»,- ասել է Բագրատ Սրբազանը։

***

 

«Պարտված մարդը չի կարող խոսել ազգ-նահատակ լինելու մասին, այլ պարզապես փորձում է իր պարտված լինելը տարածել ժողովրդի վրա ու բոլորիս պահել այդ պարտության հոգեբանական ճնշումների ներքո, որպեսզի մնանք այդ ճիրանների մեջ, չապաքինվենք»,- անդրադառնալով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «ազգ-նահատակ» արտահայտությանը, ասել է Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Պատճառն այն է, որ իրենք այլ ծրագրեր ունեն իրականացնելու, դա մեր պետության կազմաքանդման գաղափարն է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more