|
«Չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքել»,- դատական նիստից հետո, պատասխանելով Հովհաննավանքում տեղի ունեցածի մասին լրագրողի հարցին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի վաղ նա խոսել էր Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման մասին: |
|
Ինչպես հայտնել էինք, Հայաստան ժամանելուն պես Մասիսի համայնքապետ, ընդդիմադիր Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է ու դատավճիռները կախված են մեկ անձի կամքից. «Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել: Բնականաբար դա կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա»,- նշեց Սարգսյանը: Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: *** |
|
«Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են: Իմփիչմենթի գործընթացում նա մնալու է վարչապետի մեր թեկնածուն»,- դատական նիստից հետո, կրկին անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: |
«Չեմ ուզում այդ խայտառակությանն արձագանքել». Սերժ Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


