▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանը զգուշացրել է ՌԴ-ին ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի հաղորդագրությունները, թե Ռուսաստանի իշխանությունները «նախապես տեղեկացված են եղել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության մեկնարկի մասին», գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

«Չեմ կարող հաստատել, որ մեզ նախապես ծանուցել են»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ ռուսական կողմի ջանքերով նախօրեին ապաշրջափակվել է Լաչինի միջանցքը, սակայն հետո սկսվել են ռազմական գործողությունները, և ապրանքների մատակարարումը դադարեցվել է։

Ռուսաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման պայմաններում հիմնական խնդիրը մարդկանց անվտանգության ապահովումն է, նշել է Պեսկովը։ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին մեզ համար առաջինը Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելն է։ Խոսքն, իհարկե, հայ բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ընդգծել է նա։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ «Արևիկ» բուժմիավորում է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 6-ի վիճակը միջին ծանրության է, նրանք մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներ ունեն: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն են հաղորդել «Արևիկ» բուժմիավորման բժիշկներից:

«9-ից 3-ը գտնվում են ծանր վիճակում, որոնց մեկը գտնվում է վիրահատարանում և վիրահատվում է ներքին արյունահոսություն ախտորոշմամբ: Մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով: Մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պատրաստվում է վիրահատության»,- նշեց բժիշկը:

Արցախի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ժամանակ ընտանիքին իջեցրել է նկուղ, սակայն կինը և թոռնիկը վիրավորում են ստացել. «Կինս վիրավորվել է, թոռս էլ: Երկուսին էլ վիրահատում են»:

«Մենք գյուղից դուրս ենք եկել, մի ծառի տակ նստել ենք, որ կրակոցները հանդարտվեն, կարողանանք դուրս գալ, այդ պահին խփել են, ընկել է երեխեքի առաջը, ու այդպես բոլորը վիրավորվել են, երևի բնակչության շրջանում զոհեր էլ ունենք»,- պատմել է Արցախի բնակիչը:

Արցախցիներից մեկը պատմել է, որ իր 3 երեխաներն էլ վիրավորում են ստացել. «Մեկն էլ ռուսների մոտ է: Չգիտեմ՝ ինքը լա՞վ ք, թե ոչ»:

Հեռուստաընկերության հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ իր ներկայությամբ արձանագրվել է առնվազն 50 անձանց մուտքը հիվանդանոց, այդ թվում՝ կոնկրետ տեղում 15 քաղաքացիական անձանց մասին է խոսքը. «Մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն՝ շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաև 8 երեխաներ: Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության արյունալի փուլն է: Սա նաև միջազգային հանրության` այս 9 ամիսների ընթացքում ցուցաբերած անգործության, անհասցե հայտարարությունների և անկարողության հետևանքն է»:

Թարմացված․ Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը: Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանական զինված ուժերի կողմից, հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը:

Թարմացված․ Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Ադրբեջանական ԶՈւ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more