▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չելսիի» լեգենդի որդին ֆուտբոլային կարիերան կշարունակի Հայաստանում

«Չելսիի» լեգենդի` Դիդիե Դրոգբայի որդին ֆուտբոլային կարիերան կշարունակի Հայաստանում` առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Հայք» ֆուտբոլային ակումբում:

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Կոտ դ’Իվուարից ժամանած 25–այման հարձակվողը հանդես կգա 22 համարով։ Նրա նախորդ ակումբը բելգիական «Լա Լուվիերն» էր:

Նշենք, որ Իսահակի հայրը՝ Դիդիե Դրոգբան, եղել է «Չելսիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի լավագույն ռմբարկուն:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more