▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեչնիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել

Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

ՌԴ Չեչնիայի Հանրապետությունան Գրոզնի քաղաքում պայթյունների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը՝ տեղի բնակիչներին հղումով, հաղորդում է Gazeta.ru–ն։

Ականատեսները պատմել են, որ պայթյունների ձայներ են լսել մոտավորապես ժամը 7:45-ին (Երևանի ժամանակով 8։45–ին): Մինչ այս քաղաքում լսվել են անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) բնորոշ ձայներ։

«Նախնական տեղեկություններով՝ խոսքը գնում է անօդաչու թռչող սարքի հարձակման մասին»,- ասվում է նյութում։

Սակայն լրագրողներն ընդգծել են, որ Գրոզնիում տիրող իրավիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more