▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի («Շմայս») որդին է

Փետրվարի 5-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և բաժին են տեղափոխվում մի խումբ երիտասարդներ։ Այդ երիտասարդներն են՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։

Վերջիները կասկածվում են նշված հասցեում առաջացած վիճաբանության ժամանակ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ. հայհոյանքներ են հնչեցրել միմյանց և փոխադարձ հարվածներ հասցրել։ Մասնակիցներից Դ. Մովսիսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more