Այսօր կեսգիշերին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի «Վանեվան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունենում, իսկ կատարողը զինված է ատրճանակով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա է արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը այնուհետև ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակից 51-ամյա Հրայր Ավետիսյանին։ Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության է հասել նրա որդին 24-ամյա Գոռ Ավետիսյանն, ով նույնպես ծեծի է ենթարկվել, որից հետո ատրճանակով զինված երիտասարդը առևանգել է նրանց։ Ռեստորանում խուլիգանություն, անձի առևանգում, հայր և որրդուն ծեծի ենթարկելու կասկածանքով որոնվում է Վարդենիս քաղաքի Արզումյան փողոցի բնակիչ, սակայն Երևանում բնակվող 30-ամյա Ռոմիկ Մինասյանն, ով Վանեվանի գյուղապետի փեսան է։ Հայտնի է նաև, որ նշված ռեստորանը պատկանում է Վարդենիսի նախկին ոստիկանապետ Տիգրան Գալստյանին, Վանեվանի գյուղապետն էլ նրա հետ փայատեր է։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում:
Ծեծկռտուք ու զենքով սպառնալիք նախկին ոստիկանապետի ռեստորանում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


