▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հայտնի ռեստորաններից մեկում օրերս վիճաբանություն–ծեծկռտուք է տեղի ունեցել «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի և հայազգի հայտնի գործարարի միջև։ Euromedia24–ի ձեռքի տակ հայտնված տեսագրությունում երևում է, թե ինչպես է «Դոն Պիպոն» թիկնապահի հետ փախուստի դիմում դեպքի վայրից։

Եվրոմեդիա24–ն է գրում ու հավելում, որ շուտով աղմկահարույց միջադեպից կհրապարակի այլ մանրամասներ, ինչպես նաև լուսանկարներ ու տեսանյութեր։

Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 19-ին «Դոն Պիպոյի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more