▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք երեւանյան սրճարաններից մեկի մոտ

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 15-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում նշված վիճաբանության ժամանակ 3 անհայտ անձինք հարվածներ են հասցրել Ս. Սարգսյանին և Ժ. Ալեքսանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արայիկ Մկտրչյանն է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մկրտչյանին և մյուս 2 անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը աշխատում է «Սեյ Չիզ» ՍՊԸ-ում՝ որպես մարկետինգի տնօրեն, Ա. Միրզախանյանը նշված ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, իսկ Ժ. Ալեքսանյանը նշված սրճարանում՝ որպես խոհարար:

Մանրամասները՝ սկզբնազբյուրում:

Կարդացեք նաև՝ «Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի...». էջմիածնեցի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել տեսանյութի հեղինակին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more