▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ Երևանի ռեստորաններից մեկի դիմաց. 5 բերման ենթարկվածներից 4-ը կանայք են

Հոկտեմբերի 10-ին Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այդ օրը՝ ժամը 23։50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Իսակովի պողոտայում գործող «Մոջո» ռեստորանային համալիրի մոտից ծեծկռտուք կատարելու և միմյանց նկատմամբ մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են տեղափոխել մի քանի քաղաքացու, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ, 64-ամյա Վարդիթեր Մ.-ն, 37-ամյա Աշոտ Մ.-ն, 22-ամյա Իրինա Մ.-ն, 27-ամյա Կարինա Չ.-ն և 31-ամյա Ռուզաննա Ա.-ն։

Պարզվել է, որ վերջիններս նշված ռեստորանային համալիրում վիճաբանել և փոխադարձ հարվածներ են միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալ։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more