▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի հետևանքով՝ դպրոցներից մեկից աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց մեկնած ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Վ․ Ս․-ն է:

Հիվանդանոցում ոստիկաններին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներին երեխայի հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 08։50-ի սահմաններում դպրոցի դասասենյակում վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ Ա․ Ն․-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր որդուն և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more