ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Օրերս ԱԺ-ում՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ձկնաբուծարարների՝ փակ ցիկլով աշխատանքին անցնելու հարցը, կարծիք հայտնեցի, որ նման փոփոխությունները պետք է իրականացնել հնարավորինս անցնցում:
Մտահոգություններս կապված էին այն հանգամանքի հետ, որ փակ համակարգին անցնելիս այս բիզնեսի ներկայացուցիչները կարող են կրել մեծ վնասներ՝ ընդհուպ փակելով իրենց ձկնաբուծարանները:
Ցավոք, մտավախությունս հաստատվեց. այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության դիմաց:
Բոլորիս է հայտնի, որ Հայաստանում ունենք ջրային ռեսուրսների, ինչպես նաև՝ ճիշտ կառավարման խնդիր: Բազմիցս բարձրաձայնել եմ, որ շատ հաճախ տեխնիկական հագեցվածության պակասի, մաշված խողովակների արդյունքում ենք ունենում ջրի կորուստներ:
Ինչ վերաբերում է փակ համակարգին անցնելուն, միանշանակ է, որ բոլորիս ցանկությունը մեկն է՝ հնարավորինս խնայել մեր ջրային պաշարները:
Սակայն, Շրջակա միջավայրի նախարարությունը, մինչ տնտեսվարողներին անցնելը, լավ կլիներ, որ բացառեր նման դեպքերը: Տեսանյութում Արարատյան դաշտավայրի տիրազուրկ հորերն են, որոնք անխնա գնում, թափվում են հարևան պետություններ:
Մինչդեռ, կարելի էր առնվազն փականներ տեղադրել, կոնսերվացնել այս ջրերը: Կարծում եմ՝ մեծ ծախսեր չեն պահանջվում դրա համար:
Մեր ջրային ռեսուրսները վատնվում են նախևառաջ պատկան մարմինների անտարբերության հետևանքով:
Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, կարելի էր շահագրգիռ կողմերի, ձկնաբույծների հետ մինչ օրենքի ընդունումը ունենալ հանդիպումներ, լսել նրանց մտահոգությունները, կազմել աջակցության ծրագրեր՝ փակ համակարգին անցնցում և առանց վնասների անցնելու համար:
Չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճող ոլորտը՝ ձկնաբուծությունը անկում ապրի, փակվեն ձկնաբուծարանները»:
«Ցավոք, մտավախությունս հաստատվեց». ԱԺ պատգամավոր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


