▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցավոք, աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով»․ Հայկ Մամիջանյան

«Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Ցավոք սրտի աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «Դրանով են պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարությունները, դրանով է պայմանավորված, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ իրար մեջ ասում են, որ հայ ազգը համակերպվել է ցավալի պարտության հետ։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները դա ասում են հրապարակային։ Նույն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինյանին։ Այ այդպես է աշխարհը մեզ ընկալում։ Ես ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ, հայ, որը իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին հաղթել է պատերազմի դաշտում, իսկ հետո հակառակորդի հետ խոսել է՝ «կամ կրակում ենք, կամ բանակցում են, մենք երկուսին էլ պատրաստ ենք» սկզբունքով»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ եթե Փաշինյանը շարունակի ներկայանալ որպես ՀՀ վարչապետ, այն օր օրի փոքրանալու է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more