▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար

 

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից առաջ։ Այս մասին գրում է Արմսպորտը։

«Վերջին հավաքի ժամանակ թիմս բաղկացած էր 15 հոգուց՝ 4 մարզիչ և 11 սպարինգ գործընկեր: Երկու շաբաթն ինձ համար արժեցել է 20 հազար դոլար, մեկ ամիսը՝ 40 հազար դոլար։ Գումարած թռիչքները, մարզիչների աշխատավարձը մոտ 15-16 հազար դոլար»,- ասել է Ծառուկյանը՝ JAXXON Podcast-ին տված հարցազրույցում։

Հիշեցենք, որ նախորդ շաբաթ Ծառուկյանն ու Մախաչևը պետք է մենամարտեին UFC-ի չեմպիոնական գոտու համար, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ պայքարից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more