▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը վաճառել է Բուլղարիայում գտնվող գործարանը, որը արգելանքի տակ էր. Քրգործ է հարուցվել

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա  կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի դեմ 2025-ի տարեվերջին հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը):

Ըստ մեղադրանքի՝ նրանք վաճառել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում արգելանքի տակ գտնվող Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերությունը։ 2024 թվականի փետրվարի 19-ին Կոտայքի մարզի նոտարական տարածքում նրանք լիազորագիր են տվել Դավիթ Մանթաշյանին՝ հիշյալ ընկերության բաժնետոմսերն իր հայեցողությամբ տնօրինելու մասին, վերջինս էլ 2024-ի մարտի 8-ին վաճառել է Ծառուկյանին պատկանող 90% և Ջավահիր Ծաոուկյանին պատկանող 10% բաժնեմասերը՝ շուրջ 10.5 մլրդ դրամին համարժեք 23.8 մլն եվրոյով։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ Ջավահիր Ծառուկյանի նկատմամբ՝ գրավը՝ 10 մլն դրամի չափով։

Այս քրեական գործով դատավորը Դավիթ Գրիգորյանն է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more