Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասել, թե ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է: Սակայն Ծառուկյանն ասել է՝ դեռեւս պետք չէ նման հայտարարություն անել, սպասե՛ք: Իսկապե՞ս այդպես է: Մեր հարցին Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք բաց, հրապարակային կուսակցություն ենք, ցանկացած հարց կարող է քննարկելի լինել, այդ թվում նաեւ՝ պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը: Կարծում եմ՝ ժամանակն է վերանայել ԱԺ կանոնակարգ-օրենքի անհեթեթագույն դրույթը, համաձայն որի՝ ընդդիմություն լինել-չլինելը որոշվում է ԱԺ նստաշրջանում արված հայտարարությամբ»: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԲՀԿ-ն կիրակի օրը ուսանողներից քննություն է «վերցրել»: Նրանց նախապես բաժանվել են հարցաշարեր ընտրական գործընթացի վերաբերյալ, եւ ովքեր լավ սերտել են դասն ու «ստացել» քննությունը, մայիսի 5-ին 20 հազար դրամ ստանալով՝ կդառնան ԲՀԿ վստահված անձինք:
Ծառուկյանը դեռ ընդդիմադիր դառնալ չի ուզում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


