ԳԱԼԱ-ն գրում է. Ամենափրկիչ եկեղեցու բակում Գագիկ Ծառուկյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ 88-ի ավերիչ երկրաշարժի թողած հետքերին. «Սա վերք է, որը ոչ մի հայ չի կարող մոռանալ, այդ վերքը բաց է, մենք միայն պետք է կարողանանք շենացնել, զարգացնել Գյումրին, որ թեթեւացնենք այդ վերքը, բայց միեւնույն է, այդ վերքը միշտ բաց է մնալու: Մենք պետք է կարողանանք միասնական այնպես անել, որ մեր երիտասարդ սերունդը երկրաշարժի հետեւանքները չհիշի: Հիմնականն այն է, որ նոր Գյումրի վերածնվի: Իհարկե, դա կլինի միայն այն դեպքում, երբ որ ասենք աշխատատեղերը չփակվեն, կրպակներն ու գործարանները չփակվեն, այլ բացվեն, արտագաղթը կանգ առնի, ու գնացածները հետ վերադառնան…»: Իսկ այս բոլորը, ԲՀԿ առաջնորդի խոսքերով, հնարավոր է, անհնարին ոչինչ չկա. «Հարկավոր է ցանկանալ եւ միասնական, ազգովի այդ խնդիրը կարգավորել, աշխարհում չլուծվող խնդիր չկա»,- ասաց պարոն Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով Հովիկ Աբրահամյանն ի՞նչ ի նկատի ուներ՝ ասելով, որ Գ. Ծառուկյանը իշխանափոխության չի գնում:
«Ծառուկյան Գագիկն ինչ որ ասել է՝ իր խոսքի տերն է». Գագիկ Ծառուկյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


