▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարբախը Երևանի Գյումրին է...

Ես ապրում եմ մի թաղամասում, որտեղ երբեք ՀՀԿ-ն հաղթանակ չի տարել, ապրում եմ Չարբախում:

Մեր մոտ Չարբախում ուժեղ է ԲՀԿ գործոնը... Թե ինչպես չեմ ասի.

Մեր դպրոցում ՝ 79-ում տեղակայված երկու ընտրատեղամասերում էլ միշտ ՀՀԿ-ն պարտվել է ու...

Երեկ մեր հարևանն ասում ա. «Հարութ լրագրող տղա ես, մեր փողոցները 76 թվից ասֆալտ չեն անում, մեր թաղերի երեխեքի համար մի հատ խաղալու տեղ չկա, մեր լույսերը որ փչանում ա մի հատ չեն գալիս սարքեն, մեր էսինչը նենց, մեր էնինչը նենց...»:

Նենց լավ եմ զգում, որ մեր թաղը ընտրասֆալտ չունի.... Համարյա Լեննական ա, մնում ա, որ բացի հՀԿ-ին պոլնի մերժելուց , մերժվի նաև ԲՀԿ-ն, մնացած ում ուզում են, թող ընտրեն: Հետո մեր Չարբախին բան չասեք, Չարբախը Երևանի Գյումրին ա...

 

Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more