▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառ չկա՝ «զոնտիկներով յոլա գնացեք»

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սա Երևան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության և կանաչապատման թիվ 1 պատասխանատուն է:

Գիտնականների հետ հանդիպման ժամանակ երևանցիներին ասում է, որ եթե ամռանը հանկարծ որոշեք տնից դուրս գալ, ապա կամ հովանոց վերցրեք, կամ էլ Թումանյան փողոցը շրջանցեք. առաջիկա տարիներին ստվեր չի լինելու:
Ձմռանը ձյուն կերեք, աշուն-գարուն անձրև խմեք, ամռանն էլ տունը վեր ընգեք: Սա է քաղաքապետարանի առաջարկած լուծումը:
Գիտական համայնքը այս հանդիպումից շոկի մեջ է. ինչպես կարելի է միլիոնանոց քաղաքի բնակիչների առողջությունը վստահել մարտնչող դիլետանտությանը»։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթն էլ այսօև գրել էր. «Ապրիլի 3-ին Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները եւ փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի թեղիները կտրելու հարցը։ Թեեւ արդեն 400 ծառ է հատվել, նոր են փորձաքննություն հայտարարում:

Ծառ ու ծաղկի թշնամի այս իշխանությունները, որոնց գործունեության վեցամյա ուղին ավերմունքի, քանդուքարափի, պետական ինստիտուտներն ու արժեքները ոչնչացնելու ոդիսական է, որոշել են ամռան տապին երեւանցիներին թողնել առանց ստվերի եւ թթվածնի:

Իսկ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը խորհուրդ է տալիս երեւանցիներին՝ արեւից պաշտպանվելու համար մի քանի տարի «զոնտիկներով յոլա գնալ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more