▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկություն չունեմ դիտել շոկոլադ ցրողին․ Վարդան Ղուկասյանը հակադարձում է Վահան Ավագյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ավագանու Հանրային Ձայն խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն իր հարցազրույցում, որը Հ1-ի եթերով էր , մեղադրանքներ է ներկայացրել ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հասցեին։ 

ՄեգաՆյուզ-ը գրում է, որ այդ առիթով բացառիկ հարցազրույց է ունեցել Վարդան Ղուկասյանի հետ և  ներկայացրել է փաստաթղթեր, որտեղ պաշտոնապես հերքվել է Վահան Ավագյանի կողմից ներկայացրած փաստաթղթերը։

Հավելենք, որ Վարդան Ղուկասյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր․ «Իրեն «լեգենդար տղա Վարդան Ղուկասյան» լացակումած համարող Վահան Ավագյանը Պետրոս Ղազարյանի մոտ ափսոսում է տալ Վարդան Ղուկասյանի անունը, և մեծ-մեծ խոսում ու իրեն լուրջ ընդդիմադիր է համարում։ Ի դեպ, սա նույն այն Վահան Ավագյանն է, ով քվորում ապահովեց և գնաց կողմ քվեարկեց Երևանում տրանսպորտի թանկացմանը։ Հետաքրքիր է, տղա ջան, մինչ Վարդան Ղուկասյանի հետ առնչվելը, քեզ ո՞վ էր ճանաչում, որ Երևանում էլ 20.000 և ավել ձայնը դու հավաքած լինեիր։
Խնդիրը այս կամ այն անձին համակրել-հակակրելու մեջ չէ, պարզապես զազրելի է Հ1-ի կողմից հրավիրվող հյուրերի մեծ մասի մակարդակը, և հենց հանրայինի եթերում իրականացվող փաստերի խեղաթյուրումը, սուտասանությունն ու մանիպուլյացիան»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more