|
«Ասում եք՝ սեղանին եղած խաղաղության փաստաթուղթը չի հասցեագրում ՀՀ բոլոր շահերը, այսինքն՝ թերի է: Եթե գաք իշխանության, այդ փաստաթղթի հետ ինչպե՞ս եք վարվելու՝ չեղարկելո՞ւ եք, նո՞րն եք բերելու»,- դիմելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին՝ հարցրեց լրագրողը: Պատգամավորը նշեց, որ ցանկացած նոր ուժ, որը կարող է գալ իշխանության, առաջին խնդիրներից մեկը ազգային ռեալ երաշխիքի ձևավորումն է, մյուսը՝ եթե ներքին ամրությունը կա, վերաբանակցություն իրականացնելը. «Բանակցությունները պետք է լինեն համապատասխան բալանսի ու փոխադարձ շահերի, հարգանքի շրջանակում, իսկ այսօր տեսնում ենք միակողմանի պարտադրանք, հռետորաբանություն»: *** «Ես գտնում եմ, որ «իրական» և «պատմական Հայաստան» հասկացությունները արհեստական են, որովհետև մեր երկիրը 1992 թվականի անկախությունից հետո միշտ ապրել է իրական իրավիճակում և պահպանել է այն բոլոր պատմական ավանդությունները, որոնք մեզ են հասել մեր նախնիներից», – ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ Արարատ լեռը որևէ տարածքային ամբողջականություն չի պարունակում հարևանների նկատմամբ․ այն մեր խորհրդանիշն է և խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը։ «Արարատ լեռը ամեն տեղից հանելը, մի կողմից, Թուրքիայի պարտադրանք է, իսկ մյուս կողմից՝ փորձ, որ թուրքերի համար դա ընդունելի լինի», – նշել է Օհանյանը։ Դիտեք նաև՝ Ստեփանակերտում իբր թե զինված հարձակման պատրաստվող Կարեն Ավանեսյանի վիրավորման ու ձերբակալության տեսանյութը տարածելով՝ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. Սեյրան Օհանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց դրանցից մի քանիսը՝ ներքին լսարանին ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին և ձևավորել հայի կերպար, որը դեռ իրենից սպառանալիք է ներկայացնում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ նշել էին, որ սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտում մի հայ տղամարդ է ձերբակալվել, որը պատրաստվում էր զենք գործադրել քաղաքում անցկացվող միջոցառման ժամանակ։ Նրանք պնդում են, որ տղամարդը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ու վիրավորվել է։ |
«Ցանկացած ուժ իշխանության գալով՝ կարող է վերաբանակցել փաստաթղթերի շուրջ». Սեյրան Օհանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


