ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել է ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած կողոպուտը։
Նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Ահարոնյան 8-րդ շենքի 1-ին մուտքի մոտ 2 տղամարդ մոտեցել են քաղաքացի Գ.Մնացականյանին և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով` պարանոցից քաշել-պոկել մոտ 600.000 դրամ արժողության ոսկյա շղթան, ապա` դիմել փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, քաղաքացի Գ.Մնացականյանը ճանաչվել է տուժող:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ, պահանջվել և ուսումնասիրվել նշված տարածքն սպասարկող ալեհավաքից օգտված բաժանորդների տվյալները, տուժողի բանավոր նկարագրությամբ կազմվել առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի սունյեկտիվ պատկերը և համապատասխան հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։
Քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ կողոպուտին մասնակցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բռնության գործադրմամբ հափշտակել են քաղաքացու՝ 600.000 դրամ արժողության ոսկյա շղթան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


