▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բռնաբարության համար կասկածվող Դավիթ Այնազյանին ամեն կերպ փայփայում են Վեդու ՔԿ-ում, փորձում անունը հանել գործի թղթերից». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս Վեդու Քննչական կոմիտեի մուտքը և պատմում, որ անչափահասներին բռնաբարող երկու տղամարդկանց շատ բարեհաճ վերաբերմունքով` առանց ձեռքերը ոլորելու և նվաստացնելու, ինչպես, օրինակ, Սրբազաններին, բերում են ՔԿ` առերեսման: Կասկածյալ Արթուր Երեմյանին վարդի թփերի ետևով ծածուկ բերել են առերեսման ու էլի տարել:
Նա նաև պնդում է, որ կասկածյալներից մեկին` տաքսիստ Դավիթ Այնազյանին, ով, հավանաբար, լուրջ կապեր ունի, մտցրել են ՔԿ առերեսման և ժամեր շարունակ «փայփայում են, չեն թողնում որ դուրս գա», որ լրագրողներին չհանդիպի:
Բադոյանը նաև տեղեկացրեց, որ և դատաբժիշկն է տղամարդ եղել և քննիչը, ինչը հնարավորություն չէր տվել: Այնինչ երեխաներն ամեն ինչ պատմել են փաստաբաններին:
Փաստաբաններն էլ իրենց հերթին հավաստիացնում են, որ երեխաների հանդեպ սեքսուալ բռնությունը դեռ շարունակվելու էր, եթե իրենք այս հարցը չբարձրաձայնեին:

info@asekose.am/095519696
Հասարակություն more