|
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրողին վիրավորելուն, նշեց, որ դա խայտառակ և անթույլատրելի երևույթ էր: «Պետք է այդ դեպքը ունենա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է հանդուրժեք ԱԺ-ում ձեր դեմ ուղղված հարձակումները, բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, այն պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են: Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին՝ բավական է ձեններդ կտրած նստեք: Այս ամենը վաղը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, ինչին Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ես ընդամենը արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր»: Հիշեցնենք՝ երեկ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց հեռու կանգնել իրենից և, առաջնորդվելով հոգևորականի առաջարկով, մաքրել շրթունքները: ***
Դիտեք նաև՝ |
«Բոյկոտե´ք Անդրանիկ Քոչարյանին». Գեղամ Մանուկյանը՝ լրագրողներին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


