▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքներ՝ Կարո Այրումյանի ապրանքանիշի գներից և ոչ միայն․․․

«Կարո Այրումյանը երգիչ և բլոգեր է, որն առավել հայտնի է որպես KAR comedy։ Ծնվել է 2004 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում, այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ 2012 թ-ից զբաղվել է վոկալով և սկսել իր կարիերան՝ մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների։

2023 թ. «Զանգակ» գրատան հետ համագործակցության շրջանակում ստեղծել է «Հավատա քեզ» ապրանքանիշը։ Ապրանքանիշի արտադրանքն ունի միջինից բարձր գներ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության մեջ»։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ ««Հավատա քեզ» տարբերանշանով շապիկը արժե 6500 դրամ, հուդին` 10.900 դրամ, գլխարկը՝ 5900 և այսպես շարունակ։ Շուկայում տարածվել էին ապրանքանիշի կրկնօրինակները, ինչին բլոգերն անդրադարձել էր 2024 թ. հուլիսի 18-ին՝ ինստագրամյան հարթակում հրապարակելով տեսանյութ, որտեղ կոչ էր անում ապրանքի կրկնօրինակները տեսնելու դեպքում նկարել և ուղարկել համապատասխան էջին, որը կզբաղվի մնացած հարցերով։

Մեկնաբանություններում տարածվել էր բողոքի ալիք, մարդիկ պահանջում էին գների վերանայում, որպեսզի ապրանքանիշը հասանելի դառնա բոլորին։ Մեկնաբանություններից մեկում նշվում է, որ բլոգերի նկարով մեկ փոքր նոթատետրը արժե 6000 դրամ, ինչը խղճին մոտ բան չէ, այդ նույն նոթատետրից կարելի է գնել ընդամենը 1000 դրամով, նույնիսկ Ռոնալդոյի նկարով տետրը արժե 250 դրամ։

Նաև ընդգծվում է, որ նա երեխաների համար դարձել է մոլուցք, և դա հասել է այն աստիճանի, որ երեխան ապրում է ինչ-որ երգչի կյանքով։ Ծնողները կոչ են արել թույլ չտալ երեխաներին փչացնել սեփական հոգեբանությունը, առավել ևս ուշագնաց լինելով գնել այս կամ այն անձի դեմքով իրեր` անթույլատրելի համարելով, որ «երեխաների ուղեղները խժռեն նման պրիմիտիվ բաներով»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more