▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոց բոցի ետևից կամ մեր պաշտոնյաների բոցերի մեջ բոցավառվում ենք

Կայքը ընդհանրապես խուսափում է բոց բառից, նկատի ունենալով, որ այդ բառը դիտում ապահովելու համար է: Բայց հիմա ո՞նց չասես, երբ արդեն ֆեսբուքն է աղմկում՝ մեր պաշտոնյաների բոցերի մեջ բոցավառվում ենք:

 «Երեխաները պարտավոր են մեծանալ»,- ասում է Գալուստ Սահակյանը։

Այդ բոցից հետո երկրորդ բոցն է անում.

 «Պետությունը նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհամբույր եւ բարեհոգի երեխաները կարողանան մեծանալ»:

Այսինքն՝ պետությունը միայն բարեհոգի ու բարեհամբույր երեխաների համա՞ր է կամ ո՞ր մի երեխան չունի բարի հոգի:

Գալուստ Սահակյանը երևի շփոթել է երեխաներին մեր շատ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետ, ովքեր, իհարկե, պարտավո՛ր են մեծանալ... ՀԳ Բոց- բոցի ետևից կամ մեր պաշտոնյաների բոցերի մեջ բոցավառվում ենք...

Հասմիկ Բաբաջանյան  

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more