▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բնավորությանս նույնիսկ բացասական գծերն ինձ օգնում են». Անի Քոչարյան

Դերասանուհի Անի Քոչարյանի անունը շատերին է հայտնի «Կյանքի կարուսել» հեռուստանովելից, «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալից, իսկ այժմ նկարահանվում է «Երեք կյանք» հեռուստասերիալում:  Դերասանուհու հետ զրուցել է ASEKOSE.am-ի թղթակիցը:

- Ո՞վ  է  Ձեզ  համար  դերասանը: 

- Մեզ  մոտ՝  Հայաստանում խենթ  նվիրյալ  

- Լինելով   տաղանդավոր  մարդ,   ինչպե՞ս   որոշվեց   Ձեր  դերասանական  ճակատագիրը:

-Շատ  շնորհակալ  եմ,  որ  ինձ  համարում  եք  տաղանդավոր  մարդ, և ես կարծում  եմ,  որ տաղանդավոր  են  եղել  մեր  մեծերը,  իմ  մասին  այդպես  չեմ մտածում:  Իսկ  ինչ  վերաբերում  է   ճակատագրին,   յուրաքանչյուրիս ճակատագիրը   որոշվում   է   ի  վերուստ:

-Եթե  ոչ  դերասանուհիապա  ի՞նչ:

-Էլի՛ դերասանուհի…..(ժպտում է):

-Ավելի   հաճույքով   խաղում   եք  ներկայացումներում,   թ՞ե  սերիալներում:

-Գիտեք,  երկու   դեպքում   էլ   ես  հաճույքով   եմ   խաղում,   հաճույքով   եմ կատարում   իմ  աշխատանքը,   ուղղակի   տարբերությունն   այն է,  որ թատրոնում   կենդանի  վիճակ   է,  այսինքն  անմիջապես  շփումն  է հանդիսատեսի   հետ,  և   բեմը   մի   փոքր   բարձր   է   ամեն   ինչից,   իսկ էկրանից   այն   կողմ   անկենդան  է  պարզապես:

-Որպես  մայր,  որպես  հայ   կին,  ի՞նչպիսին   է  Անի   Քոչարյանը  ընտանիքում:

-Ինչպես  որ  բոլոր  մայրերն  ու  հայ   կանայք: Ես  չեմ առանձնացնում ինձ  որևէ  մեկից:

-Ընտանիքը  փոքր  պետություն  է, պետությունը` մեծ ընտանիքԻ՞նչ  է  ընտանիքը  Ձեզ համար:

-Ընտանիքը  ինձ  համար  ապրելուս  իմաստն է,   ինչի  համար  ես  ապրում  եմ,  ու  ինչն   ինձ   համար   ամենակարևորն  է  աշխարհում:

-Ի՞նչ  է   հարկավոր  կնոջը  լիարժեք  երջանիկ  լինելու  համար:

-Սեր,  միայն  ու  միայն  սեր...  և գիտակցում, որ  գնահատված  ես:

-Ձեզ  ոգևորո՞ւմ  է ժամանակակից  հայ  կնոջ  կերպարը: Ինչպիսի՞ն  է  21-րդ  դարի  հայ կնոջ  Ձեր  կատարելատիպը:

-Այո   ոգևորում   է,   քանի   որ   այժմ   կանայք   սկսել   են   մտածել  մի  փոքր իրենց  մասին,  փորձում  են  ավելի   հեշտ  ապրել:  Ես  այնպիսին եմ, ինչպիսին կամ,  ինձ  համար  ժամանակաշրջանը   նշանակություն   չունի,  բոլորովին   չեմ հետևում  այդ  նորաձևություններին և   շատ   ուրախ   եմ,  որ  հայ   կինը փորձում  է  ապրել   երբեմն   ինքն   իր   համար:

-Ձեզ   համարո՞ւմ   եք   հաջողակ   կին:  Ի՞նչն   է   նպաստել   կյանքում   մեծ  կամ  փոքր  հաջողություններ  արձանագրելուն:

-Ես   ինձ  համարում  եմ  հաջողակ   կին,  և  իմ   մարդկային   տեսակն  է  նպաստել   երևի  թե  հաջողություններ  արձանագրելուն:

- Ձեր  կերպարների   հետ   երբևէ   նույնացրել   եք   Ձեր   անձը:  Եվ   ի՞նչ կասեք  Ձեր   բացասական  կերպարների  մասին,  որոնք  խաղում  եք:

-Ես  ո՛չ, հանդիսատեսն  ու  հեռուստադիտողը՝ շատ:  Ես  այն   չեմ,  ինչ խաղում եմ,  լրիվ  ուրիշ  մարդ  եմ: Եվ   քանի  որ  մեր  շրջապատում  շատ  են այդպիսի   բացասական  մարդիկ,  ինչու  ոչ,  նրանց  էլ   պետք   է  մարմնավորել:  Ես ընդամենը   կատարում   եմ  իմ  աշխատանքը,  չեմ   դժգոհում  իմ  բացասական  կերպարների   համար,  և  ես   կարողանում   եմ   իմ   խաղով մարդկանց  համոզել,   որ   դա   ես   եմ,  որի   համար   ես   շատ   ուրախ  եմ,  ու   դա  ինձ  օգուտ   է:   Դերասանը   պետք   է   խաղա   ցանկացած   կերպար:

-Երբևէ   քննադատել   ե՞ք  սերիալները:

-Երբևե   չեմ    քննադատել սերիալները,  քանի   որ   դրանք   մեզանում անհրաժեշտություն   են: Թող դրանք   լինեն    դատիարակչական,   թող   լինի  և՛ բացասականը,  և՛  դրականը,   որպեսզի  մարդիկ  դիտելով` օգուտ  քաղեն դրանից,  ու  վատը   տեսնելով՝  չլինեն  այդպիսին:  Դրանից զատ` սերիալները դերասաններին աշխատանքով են ապահովում. միայն    թատրոնով   ապրել անհնար է:   Ես   քննադատում   եմ   ժարգոնը,  գռեհիկ   և   տգեղ    խոսքը:  Ես կամ  այդ   գործում,  բայց   ինձ  հաճելի   չէ   լսել   գռեհիկ   խոսքը:  Դա նպաստում   է  նրան,   որ  մարդիկ   վատ   կարծիք  կազմեն սերիալների   մասին:  Ես   այժմ    խաղում   եմ  մի   սերիալում,   որտեղ   պահպանված   են այդ  նորմերը,  չկա  գռեհիկ  խոսք,  այնտեղ  կա  չարի  և  բարու համադրություն: Շատ տհաճ է:  Եվ պետք է ասեմ`  որտեղ  ես   խաղացել   եմ,  չի   եղել   նման   խոսք:

- Ձեր   բնավորության  մեջ   ի՞նչը   կցանկանայիք  փոխել

-Ոչինչ   չեմ   փոխի,  քանի   որ   ես   սիրում  եմ   իմ   բնավորության   բոլոր   գծերը,  նույնիսկ   բացասականը,  նրանք   երբեմն   ինձ   օգնում   են:

-Ձեր  մասին  լսած  ամենահետաքրքիր  ասեկոսեն  ո՞րն   է  եղել:

-Ամանորից  հետո  ինձ  հյուր  էին  եկել  «Տնից-տուն»  հաղորդաշարից: Հաղորդավարուհին   ներկայացրել   էր   իմ   մարդկային  ու   կանացի   տեսակը, որ   իմ   տանը   ամեն   ինչ    իր    տեղը    պետք   է   լինի,   մաքուր,   ու   թե ինչպես եմ հասցնում  ամանորին մաքրություն անել: Հաղորդման մեկնաբանություններում   կարդացի,  ինչ-որ   մեկը   գրել    էր,  «դե  կնիկ  է  էլի, տները   մաքրել    է,   ի՞նչ    եք   ընկել   իրա  մաքրության   հետևից  ու քննարկում,  բա   նոր  տարու  օրով   է՞լ   չմաքրեր   տները»:   Ես    դա   կարդալով՝    լիաթոք      ծիծաղեցի ու դրական   լիցքեր ստացա:

Կյանքի   կարուսելը»    պտտվո՞ւմ     է    Ձեր   օգտին:

-Այո՛,  ես  ապրում  եմ,  ապրելուց   ավելի    հրաշալի,  գեղեցիկ   օգուտ   չկա,   որ  ամեն   առավոտ   արթնանում   ես   և   ընտանիքիդ    տեսնում   կողքիդ`   դա  է  օգուտը:

-Ի՞նչ   կմաղթեք   Ձեր  հանդիսատեսին:

-Կյանքում   լինեն   ռեալ   ցանկացած   պարագայում,   քննադատեն,   գնահատեն, ապրեն    ռեալ:

 Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more