|
«Լրատվականներից մեկը որոշակի արձանագրումներ էր իրականացրել նստարանների մասով, ինչո՞ւմն էր խնդիրը»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել, որ տեռասային տախտակների փոխարեն ավելի էժան տախտակներով ենք արել: Փաստաթղթավորված ամեն ինչը կա, նույն տախտակը, ինչը օգտագործվել է, նույնպես հավասարեցված է ու հանդիսանում է տեռասային տախտակ, մաքուր փայտից է, ավելի թանկ, քան նշվածը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը: Քաղաքապետն արձագանքեց. «Բլոգերի մասին որևէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել այդ մասին»: Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Լրատվամիջոցը հավելել էր, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։ Դիտեք նաև՝ |
«Բլոգեր Չախոյանի մասին որևէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել․․․»․ Ավինյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


