Երեկ՝ ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գրործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից ըստ նախնական տեղեկությունների՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբերը ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ.-ն է:
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինը նրանց հաջողվել է, քանի որ երեխան հիվանդանոց է ընդունվել բավականին թույլ վիճակում, Շենգավիթի համայնքային ոստիկանները հսկայածավալ օպերատիվ և գրագետ աշխատանքի արդյունքում պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:
Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդին, վերջինը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ վերջինս խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետները իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է:
Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտեւ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:
Բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը, ոստիկաններն էլ հայտնաբերել են կասկածելի, թունավոր կոնֆետը երեխային հյուրասիրած վարորդին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


