▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը զանգեց, ասեց` «նարկոզից դուրս չհելավ», լացեցի…Ռաֆայել Երանոսյան

HerMine Dialog-ի հյուրն էր Ռաֆայել Երանոսյանը։

Ռաֆայել Երանոսյանը մինչ Հերմինեի տուն մտնելը ձմեռային գլխարկով էր, որը ներս գալուց հետո՝ նկարահանումը սկսելուց առաջ փոխեց այլ գլխարկի։ Ինչո՞վ էր սա պայմանավորված.

«Ականջներս ծածկելու համար։ Ես ականջներիս հետ կապված խնդիր ունեմ`չնայած շատ խնդիրներ ունեմ։ Երկարացնում եմ մազերս, որովհետև ֆիլմի նհարահանումներ ունեմ և երկար մազերն էլ խնամք են պահանջում։ Դրա համար ժամանակ առ ժամանակ գլխարկներ եմ դնում՝ քողարկում»։

Ռաֆայել Երանոսյանը խոսեց աշխատանքային գործունեությունից, զբաղվածությունից և հայրենի գյուղի կարոտից.

«Ազատ օր ունենալուց գնում եմ գյուղ։ Գնում եմ տուն, որովհետև շատ եմ կարոտում գյուղը։ Զգում եմ, որ կարոտը կոկորդիս ա կանգնել, կապ չունի ինչքան հոգնած լինեմ` պիտի գնամ գյուղ: Փառք Աստծո,որ ունեմ լավ ընտանիք,լավ հայր,լավ եղբայրներ ու Արա Երնջակյան։ Երբ, որ մամայի մահից հետո հերթական անգամ երեկոյան մենք տանը նստած էինք, թատրոնիս ընկերները եկան Արա Երնջակյանի հետ։ Տանից դուրս չէի գալիս, չէի գնում ոչ մի տեղ ու ասեցին, որ պիտի գնամ ՝բեմն ինձ է սպասում։ Այդ  օրվանից սկսեցի կյանքս փոխել»։

Խոսեց կենդանիների սիրուց.

«Մենք տանը ունեինք շուն։ Նոր տարվա նախօրեին սատկեց, պապան  տարել թաղել էր։ Ինձ չէին ասում հետո ասեցին: Սիրտս լցվեց հելա երկրորդ հարկ լացեցի։ Մի ուրիշ շուն ունեի` շնչափողը պետք է վիրահատվեր, դե իմ ստորագրությամբ վիրահատեցին: Բժիշկը երկու-երեք ժամ հետո զանգեց, ասեց` «նարկոզից դուրս չհելավ»։ Լացեցի էլի ու քանի որ հուղարկավորության ծառայություն ունեին, ասեցի իրենք հուղարկավորեն»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more