▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետի օգնականը

Թարմացված․ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանի մեքենան։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի թմրանյութ։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նոր է իմացել, դեռ չի ճշտել, բայց կասկածում է։ «Մի բան այն չէ»,-ասաց նա։ 

ՆԳՆ-ից մեզ ասացին, որ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։

***

Ոստիկանությունն այսօր հատուկ օպերացիայի միջոցով բերման է ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնականին՝ Ա․ Մարկոսյանին։ Բյուրականից դեպի Աշտարակ գնացող ճանապարհին կանգնեցրել են նրա մեքենան և սկսել են խուզարկել, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է 2 տեսակի թմրամիջոց։ Կատարվածից հետո, մարզպետի օգնականն ու մեքենան տարվել են Աշտարակի բաժին։ Այս մասին հայտնում է Euromedia24-ը՝ հղում կատարելով իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների՝ այս պահին մարզում լարված և տագնապային տրամադրություններ են, անգամ մարզպետարանի աշխատակիցներն են վախենում գնալ ոստիկանություն։

Լրատվականը կապ է հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ՝ տեղեկության իսկությունը ճշտելու համար, սակայն վերջինս նշել է, որ տեղյակ չէ իր օգնականի հետ կատարվածից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more