▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեգլարյանը կառավարության ՄԻԱ՞Կ ԶՈՀՆ Է

Կառավարության`սեպտեմբերի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ աղմուկ-աղաղակով աշխատանքից ազատեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանին այդ ոլորտում հայտնաբերված խախտումների ու չարաշահումների պատճառով: Հիշեցնենք, որ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նաև հայտարարել էր` կատարվածի պատասխանատուն այդ գերատեսչության ղեկավարներն են. «ՊՈԱԿ-ի պետը, տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, որոնք դրա հետ կապ ունեն»: «Պարոն Գաբրիելյան, այսօր ներկայացրեք միջնորդությունը, և պարոն Սարգսյան, պատրաստե՛ք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր ևեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ»,- հանձնարարել էր վարչապետը: 

Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ առայսօր աշխատանքից ազատվել է միայն ՊՈԱԿ-ի պետ Հ.Բեգլարյանը, իսկ մյուսները շարունակում են պաշտոնավարել: Ահա թե ինչպես են կատարվում վարչապետի հանձնարարականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more