«168 ժամի» տեղեկություններով, վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի` ՀՀ Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Դ.Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ.Թովմասյւսնը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: Թեև վերջերս նրանք միասին Սահմանադրական դատարանում պաշտպանում էին Սերժ Սարգսյանի շահերը, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության համակարգի այս երկու առանցքային գործիչներն իրար հետ պրակտիկորեն չեն շփվում:
Նույնիսկ օրեր առաջ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի տոնակատարությանը Հրայր Թովմասյանը չի մասնակցել` չնայած այն հանգամանքին, որ եղել է հրավիրյալների ցուցակում:
Բավականին սրվել են Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի հարաբերությունները
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


