▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարսելոնայի՝ հայկական անունով ֆուտբոլիստը

Իսպանիայում ապրող ընկերս ինձ համոզում է, որ  կատալոնական «Բարսելոնա»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանն ազգությամբ հայ է: 

Ու իբրև փաստ է բերում այն, որ Արդան եղել է Երուսաղեմի թագավոր Բալդուին I Բուլոնցու՝ ազգությամբ հայ կինը, որ Սամոսատի հայ իշխան Թորոսի դուստրն էր՝ Եդեսիայի առաջին կոմսուհին: Հետագայում այդ անունով կոչել են նաև տղամարդկանց: 

Որքան էլ փաստեր ներկայացնեմ, որ Արդա անունով գյուղ կա Ռուսաստանում, ու գետեր Բուլղարիայում ու Հունաստանում, Բարսելոնայի երկրպագու ընկերս շարունակում է ինձ համոզել, որ Թուրքիայում ապրողին Արդա անունով չէին անվանակոչելու աշխարհագրական նախասիրությունից ելնելով, այլ դա անելու էին ազգային հիշողությունն ու պատմությունը թեկուզ թաքուն վառ պահելու նկատառումով:  

Ու որքան էլ հավատս չի գալիս, միշտ ընկերոջս եմ տալիս  մեր վեճի հաղթանակը ու մտածում եմ, որ երբեմն հորինված պատմություններ են լինում, որ հաճելի են թվում:  

 

Արսեն Մաթևոսյան

Ստորև  ներկայացված մանրանկարում՝ Երուսաղեմի հայ թագուհի Արդայի մուտքը մենաստան

Картинки по запросу Արդա թագուհի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more