▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարոյականության մասին չեմ ուզում խոսել․ բոլորը հասկանում են՝ ինչ է կատարվում». Լևոն Քոչարյան

Թարմացված․ «Փորձ է արվում մարդկանց համոզել, որ նրանք սկսեն չհավատալ սեփական աչքերին»,– այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր գործով դաատական նիստին։

«Սրանք չեն հասկանում, որ մարդիկ տեսնում են ամեն ինչ ու հասկանում են, որ տեղի ունեցողը ծաղր է թե՛ արդարդատության, թե՛ իրավունքի, թե՛ տղամարդկության, թե՛ բարոյականության նկատմամբ։ Այսօրվա դատական նիստը հերթական անգամ փաստեց, որ ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, միտված խոչընդոտելու իմ քաղաքական ընդդիմադիր գործունեությանը»,– Տելեգրամի իր էջում գրել է Քոչարյանը:

***

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը: «Էս դատական նիստը այ էս դրվածքով, երբ ես այստեղ եմ նստած, իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ, հայտնվում է դատարանում, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում... Ինչքան էլ փորձենք ինչ-որ մարդկանց հիմարի տեղ դնել, մարդիկ նայում են, տեսանյութերը բոլորի աչքի առաջ են: Սենց մեղադրանքը դատարան բերող, պաշտպանող, էս ամեն ինչի տակ մտնող դատախազներ ունենք, սա լուրջ խնդիր ա, բարոյականության մասին չեմ ուզում խոսել։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, ըստ Լևոն Քոչարյանին ներկայացված մեղադրանքի, նա սեպտեմբերի 22-ի ցույցի ժամանակ չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, մինչդեռ, ըստ Քոչարյանի, հակառակն էր տեղի ունեցել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more