▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի ու լավ մարդիկ շատ են, պետք է գտնենք ուժը՝ միմյանց պահելու ու իրար հետ աշխատելու․․․Արմինե Հովհաննիսյան

Լրագրող Ալինա Խուդոյանն իր հեղինակային՝«ԸՆՏՐԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ» հադորդման շրջանակներում  գտնում է մարդկանց, ովքեր իրենց կյանքի օրինակով ներշնչում են այս ծանր ու փորձություններով լի ժամանակներում, ովքեր համարձակվում են անել անհնարինը՝ հանուն Հայաստանի և հայության ապագայի, հակառակ բոլոր դժվարություններին։

Կրկնակի արժևորվում են նրանք, ովքեր չեն վախենում բարձրաձայն խոստովանել իրենց սխալները, գիտակցում են ժամանակի բարդությունն ու ցավը և, այնուամենայնիվ, ապրում են ամեն օրը՝ գիտակցաբար ընտրելով Հայաստանը։

Ալինա Խուդոյանի հաղորդման հերթական հերոսուհին Արմինե Հովհաննիսյանն է՝ փխրուն, սակայն անչափ ուժեղ մի կին, ով փոխում է մարդկային կյանքեր։

Սոցիալապես խոցելի հազարավոր ընտանիքներից երեխաների ճակատագրեր են փոխվել, որովհետև դեռ մանկությունից նրանց կողքին եղել է ժպտերես, գեղեցիկ, նպատակասլաց մի կին, ով վստահորեն նրանց իր ձեռքն է մեկնել և բացել նրանց առաջ կյանքի ու հնարավորությունների աշխարհ տանող ճանապարհը: Այսօր նա շարունակում է 25 տարի առաջ սկսած իր գործը՝ ներգրավելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին ներգրավելով բարեգործության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more